|
«Հրապարակ»-ը գրում է․ «Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երկար սպասված էր և եկեղեցին ծանր վիճակում է, այն հարկավոր է բարեփոխել: Նա խոսում էր բարեվարքությունից, եկեղեցականների օրինավորությունից, պետության դեմ դուրս գալու անթույլատրելիությունից: Այսօր մեզ են տրամադրել կադրեր, տեսանյութ, թե ինչ ոգևորությամբ է շվեյցարական կազինոյում Գուսան վարդապետը խաղում: Մոլեխաղերը, որ նույնիսկ աշխարհիկ մարդկանց շրջանում է համարվում արատ և մերժվում, եկեղեցու «բարենորոգիչները», փաստորեն, չեն մերժում և հավանաբար Վեհափառին ուզում էին հեռացնել, որ կազինոյում խաղալ քարոզեն իրենց հոտի անդամներին: Գուսան վարդապետը 26-ի հունվարի 7-ին Հ1-ին տված հարցազրույցում ամոթանք էր տալիս Միքայել Աջապահյանին` իշխանություններին կոշտ քննադատելու համար, ասում էր` «սրբազան, նման պահվածքը պատիվ կբերե՞ հոգևորականին»: Թերևս նույն հարցը վերադարձնենք իրեն` վարդապետ, կազինոյում խաղալը պատիվ կբերե՞ հոգևորականին»: |
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


