▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

«Առաջին լրատվական» կայքում տեղադրվել է «Խաղային Տրիլիոնների հետևում․ Հայաստանի չհաշվարկված աղքատությունը» վերնագիրը կրող հոդված ։

Այն վերաբերում է Հայաստանում խաղային ոլորտին, ոլորտում գործող ընկերությունների տնտեսական ցուցանիշներին, վճարված հարկերին և եզրափակվում է պատճառահետևանքային կապից դուրս սուբյեկտիվ գնահատականներով։ Վերոնշյալ հոդվածի անմիջապես վերնագրից հետո հրապարակվել է Վահե և Վիգեն Բադալյանների համատեղ լուսանկարը։

Թեև հոդվածն ինքնին վերաբերում է ընդհանուր խաղային ոլորտի ընկերություններին, սակայն լուսանկարի տեղադրմամբ թիրախավորվել են Բադալյան եղբայրները, ինչը դուրս է խոսքի ազատության և լրատվական էթիկայի կանոններից, հանդիսանում է զրպարտություն, քանի որ չեզոք ընթերցողի մոտ ձևավորում է տպավորություն հոդվածի բովանդակության, վերնագրի և լուսանկարի անմիջական կապի մասին, ինչը վնասում է Բադալյան եղբայրների գործարար համբավին։

Հարկ ենք համարում նշել, որ համապատասխան հերքումը տարածելու վերաբերյալ ներկայացվել է պահանջ, որը մերժվել է լրատվական կայքի կողմից ինչին ի պատասխան Բադալյանները դիմել են դատական պաշտպանության՝ հերքման և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով` օրենքով թույլատրելի առավելագույն չափով` ընդհանուր 12 մլն ՀՀ դրամ։

Հասարակություն далее