▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան

Թարմացում․ Լիա Սարգսյանը գրում է․ Սեռական բնույթի հայհոյանք են տվել, դուռը ներսից փակել են ու խոշտանգել. ոստիկանի փաստաբան

«Դեպքից մեկ օր առաջ քննիչները ծեծել են ոստիկանի մորաքրոջ ամուսնուն: Ոստիկանության ծառայողը հաշվի առնելով, որ վեճը կոլեգաների հետ է՝ փորձել է հարթել, սակայն այն վերածվել է ծեծկռտուքի: Այս դեպքից հետո Քննչականը ոստիկանին ձերբակալելու որոշումը է կայացրել: Երբ ոստիկանության աշխատակցին տարել են քննչական վարչություն, դուռը ներսից փակել ու վարչության պետի մասնակցությամբ խոշտանգել են»,-«Իշխանության» հետ զրույցում ասաց ծեծի ենթարկված ոստիկանի պաշտպանը:

Մենք գրել էինք, որ ծեծի ենթարկվածը

Մանրամասները՝ տեսանյութում»։

 

Թարմացում․ Լրագրող Լիա Սարգսյանը գրել է․ «Պատռել են Եղվարդի բաժնի օպերլիազորի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայո Սարգիս Աղասի Բագրատունյան: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով: Դեպքի վերաբերյալ հարցազրույց ենք իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:
Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ գրել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցի»:

***

Թարմացում․ «Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական կենցաղային թվացող հարց է եղել՝ ավտոկայանատեղիի շուրջ վեճը։ Դեպքից մեկ օր առաջ Մալաթիայի տարածքում ոստիկանության ծառայողի, քննիչների և քաղաքացու մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։
Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։
Ծեծվածի հարազատները պատմել են, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:
Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։
Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում:
ՆԳՆ-ի փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից»։

***

Կարդացեք նաև՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանություն» այնուհետև՝ «Արմ Լուր» լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից:

2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
​Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:
​Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հավելենք, որ լրագրող Լիա Սարգսյանն այս առիթով գրել է․ 

Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ Քննչական կոմիտեն իբր հերքման տեքստ է գրել, որով հաստատում է իմ գրած նյութերի իսկությունը: Բայց չմոռանանք, թե սա որ քննչական կոմիտեն է, սա այն նույն քննչական կոմիտեն է, որ այլանդակ բնույթի հայտարարություն էր տարածել Գագիկ Ծառուկյանի դստեր մասին՝ մտնելով ընտանիք ու անկողին:

Իսկ ոստիկանությունը լավ կանի տեր կանգնի իր աշխատողին:

Հ.Գ. Պարոն Արթուր Պողոսյան, իզուր մի չարչարվեք, ինձ ավելի շատ են վստահում ու հավատում, քան Ձեզ ու ՔԿ-ին:

Հասարակություն далее