▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելը ոչ միայն ազատության սահմանափակման, այլ նաև ԱՄՆ հարկատուների միջոցների ծախսման հարց է»․ Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան, հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է․ «Վարդան Ղուկասյանին ավելի քան 19 ամիս քաղաքացիական ներգաղթային կալանքի տակ պահելը միայն մարդու ազատության սահմանափակման հարց չէ։ Սա նաև ԱՄՆ հարկատուների միջոցների ծախսման հարց է։ Նման մասնավոր ներգաղթային կալանավայրերում մեկ անձի պահելու օրական ծախսը կարող է հասնել մոտավորապես 150–200 և ավելի ԱՄՆ դոլարի։ Այս հաշվարկով Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս։
Այսինքն՝ հարկատուների գումարից օր օրի վճարվում է մի մարդու անազատության համար, ով տևական ժամանակ է հայտարարում է, որ չի ցանկանում մնալ Միացյալ Նահանգներում և պատրաստ է հեռանալ այնտեղից։
ՀԱՐՑ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ի՞նչ իրավական և հանրային նպատակ է հետապնդում Վարդանին առանց մեղադրանքի մեկ և կես տարի անօրինական պահել անազատության մեջ, եթե այդ կալանքը չի հանգեցնում նրա՝ ԱՄՆ-ում ապօրինի մնալու կանխմանը կամ հեռացման իրականացմանը։
Մարդու ազատությունը չի կարող վերածվել անվերջանալի վարչական գործընթացի, իսկ հարկատուի գումարը՝ այդ գործընթացի ֆինանսավորման անսահմանափակ աղբյուրի։
Ազատությունը իրավունք է, իսկ հարկատուի փողը՝ պատասխանատվություն։ Երկուսն էլ պահանջում են իրավական հիմնավորում, ինչը ակընկալվում է ստանալ ԱՄՆ կառավարությունից»։

Հասարակություն далее