Դիտեք նաև`
|
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ստեփանավում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալություններին, մասնավորապես ասում է․ «Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և կուսակիցներից, այդ թվում՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Արսեն Գևորգյանը։ *** |
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այս մասին Facebook—ի իր էջւում գրել է «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։
***
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:
Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասացին կոմիտեից։


