|
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրավապահ մարմիններին ապօրինի ցուցումներ տալու և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող բիզնեսներն ապօրինաբար կապարակնքելու մեջ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 135 տոկոսով աճել են՝ ընդգծելով․ «Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիներից վերցրել ենք և ուղղել ենք ժողովրդի կարիքները հոգալուն»։ Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գլխով ժեստ արեց․ «այո»։ «Ասում է՝ հա։ Հեսա կտենանք՝ ով ա խելոք․․․ Ասում եմ՝ վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․․․ Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»,- հունից դուրս գալով և դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց Փաշինյանը։ |
«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


