▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին ութ տարում կյանքը Հայաստանում թանկացել է մոտ 3 անգամ»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին ութ տարում կյանքը Հայաստանում թանկացել է մոտ 3 անգամ: Գծապատկերում ՀՀ միջազգային պահուստներն են, դրանք նույնպես աճել են 3 անգամ ու հասել 6 մլրդ դոլարի: Վարչակազմի քարոզիչները մարդկանց հիմարացնելու համար պարբերաբար գլուխ են գովում այս ցուցանիշով: Իրականությունը ցավոք լրիվ հակառակն է:
Աշխատող տնտեսություններում միջազգային պահուստներն աճում են արտաքին առևտրի դրական սալդոյի պարագայում, երբ երկիրը արտահանում է ավելի շատ, քան ներմուծում է: Այդ ավելցուկը կուտակվում է պետության միջազգային պահուստներում և հիմնականում ներդրվում են հեռանկարային պրոյեկտների մեջ: Հայաստանի արտաքին առևտրի սալդոն բացասական ա եղել գրեթե միշտ, սակայն վերջին ութ տարիների ընթացքում այն եռապատկվել է, իսկ 2026-ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, վատթարացել է աննախադեպ 360 մլն դոլլարով և կազմել է 700 մլն դոլար (մեկ ամսում):
Քանի որ ներկայիս վարչակազմը երկրի տնտեսությունը նստացրել է շինարարական փուչիկի վրա, ու փաստացի ապրում է պարտքով, պետության միջազգային պահուստները աճում են զուտ դրամ տպելու արդյունքում: ԿԲ-ն դրամ ա տպում, ինչի պատճառով կյանքը թանկանում է, հարուստները էլ ավելի են հարստանում, իսկ աղքատները էլ ավելի աղքատանում: Որ պահին արտաքին վարկավորման հոսքը փակվեց կամ, օրինակ, ՌԴ-ն որոշեց, որ էլ չի ուզում սուբսիդավորի հայկական տնտեսությունը, մեր միջազգային պահուստները մեկ գիշերում հոդս են ցնդելու:
Հասկանալու համար, թե ինչքան մոտ ենք մենք այդ օրվան, ընդամենը պետք է նայել բյուջեի կատարողականին: Էս պահի դրությամբ նախատեսված էր 420 մլրդ դրամի վարկ վերցնել, բայց փաստացի կարողացել են վերցնել ընդամենը 2 մլրդ-ի: Դե իսկ ՌԴ-ի հետ խնդիրները հուշում են, որ էդ դաշտից էլ ոչ մի լավ բան սպասել չարժի:
Սա է պատճառը, որ բյուջեով նախատեսված բոլոր ծախսերը թերակատարվում են՝ բացառությամբ առողջապահության: Առողջապահության ծախսերը գերակատարված են, հատկացված գումարները վաղուց սպառված են»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее