▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Viva, Ucom և Team Telecom Armenia ընկերությունները պետք է անհապաղ դադարեցնեն նախկինում օգտագործված հեռախոսահամարների վերավաճառքը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Viva, Ucom և Team Telecom Armenia ընկերությունները պետք է անհապաղ դադարեցնեն նախկինում օգտագործված հեռախոսահամարների վերավաճառքը։

Նախկինում օգտագործված հեռախոսահամար ձեռք բերելիս Viva, Ucom և Team Telecom Armenia օպերատորները ձեզ չեն տրամադրում այդ համարի օգտագործման ամբողջական պատմությունը։

Դուք չեք իմանում՝ նախկինում ով է տնօրինել համարը, քանի անգամ է այն փոխանցվել այլ բաժանորդների, ինչ ծառայությունների հետ է կապված եղել և ինչ նպատակներով է օգտագործվել։

Եվ հենց այստեղից էլ կարող է սկսվել իրական մղձավանջը։

Նոր բաժանորդը կարող է բախվել նախկին սեփականատիրոջը հասցեագրված զանգերի, հաղորդագրությունների, բանկային ծանուցումների, սոցիալական ցանցերի հաշիվների վերականգնման փորձերի և նույնիսկ խարդախությունների հետ կապված խնդիրների։

Դուք գնում եք հեռախոսահամար, բայց չգիտեք, թե ինչ թվային անցյալ և հնարավոր ռիսկեր եք ստանում դրա հետ միասին։

Սա կիբերանվտանգության լուրջ խնդիր է, որը պահանջում է անհապաղ ուշադրություն։

Հասարակություն далее