▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի որդին ներկա է Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին

ՔՊ-ական նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ներկա է աներոջ դատական նիստին։

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստն է։

***

Դատախազի նկատմամբ բացարկ եմ ներկայացնում. Գագիկ Ծառուկյանի փաստաբանը անաչառության խնդիր է տեսնում

«Նախաքննության ընթացքում տեղի է ունեցել ուղղորդված, միակողմանի գործընթաց։ Խախտվել է պարոն Ծառուկյանի պաշտպանության իրավունքը։ Դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում։ Ողջամիտ եզրահանգման կարող ենք գալ, որ տիկին Մարկոսյանը (դատախազ Լիանա Մարկոսյանը) չի կարող այս գործով անաչառ լինել։ Չեմ կարծում, որ նա տեղյակ չէր, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հաղթահարած չլինելու պայմաններում չի կարելի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել»,– նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հասարակություն далее