Թարմացում-Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է Մեդիահաբը։
«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,–կայքին պատմել է Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
Ուսուցչուհու խոսքով` շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Իրենց դպրոցում գործող «Ես» բանավեճի ակումբի մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղն է բերել Սևան քաղաքին։
***
|
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է․ «Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։ |


