▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

« Նիկո՛լ, Ալիևի օգնականը պահանջում է պատժել 4 տարի առաջ Բարդան հրթիռակոծածներին... Դե քեզ տեսնենք»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ 

«Նիկո՛լ, Ալիևի օգնական Հաջիևը պահանջում է պատժել 4 տարի առաջ Բարդան հրթիռակոծածներին... Դե քեզ տեսնենք... Սա արդեն նոր պահանջներ և նախապայմաններ են...

Ի դեպ նշեմ, որ Բաքուն նաև պահանջում է պատժել արցախյան առաջին պատերազմում իր դեմ կռվածներին...

Մինչ Նիկոլի Սասունն այսօր խաղաղություն էր մուրում Ադրբեջանից ու խղճահարություն առաջացնում Բաքվի մոտ, ենթադրաբար նաև սեփական «կաշին փրկելու» համար, Ալիևը նաև հենց իր՝ Սասունի պատիժն է պահանջում...

Սասու՛ն, Նիկոլդ առաջինը քեզ և սասունանմաններին Բաքվին կհանձնի...»։

***

«Չորս տարի է անցել այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը կասետային զինամթերքով «Սմերչ» հրթիռներով հրթիռակոծել են Բարդա քաղաքն ու հարակից գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 անմեղ քաղաքացի, ևս 100-ը ծանր վիրավորվել է»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևը հավելել է, թե իբր Հայաստանը` որպես Միջազգային քրեական դատարանի կողմ, պարտավորություններ ունի և կրում է իրավական պատասխանատվություն՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին, ովքեր «այս և այլ ծանր հանցագործություններն են կատարել Ադրբեջանում անմեղ քաղաքացիների նկատմամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին