Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 2619 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 40 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 1-ով։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ:


