Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հավաքականի առաջատարներից մեկը հեռացավ «Կրասնոդարից» և պայմանագիր կնքեց սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։
— Ինչպե՞ս եք վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը։
— Դե, ճիշտ արեց։
— Ճի՞շտ։
— Այո՛։
— Ինչո՞ւ։
— Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ։
— Ձեզ չի՞ զարմացնում, որ նա պահանջված չէ Եվրոպայում։
— Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ։
— Ըստ խաղաոճի՝ ո՞ր առաջնությունը և ո՞ր թիմը կհամապատասխանեին Սպերցյանին։
— Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»։
Այս մասին հայտնում է ԱրմՍպորտ.am-ը:


