▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1․035․000 դրամի յուրացում Սուրենավանում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։ 
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։ 
Միջոցառումները շարունակվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին