▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12 օր քարոզչության համար. գործող օրենսգրքի բազում խնդիրներից մեկն է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

 

«Ընկերներ, նախընտրական քարոզչությունն այն ժամանակահատվածն է, երբ քարոզչությունը կանոնակարգված է և հավասար պայմաններն ապահովված են բոլորի համար:

 

 

Դրանից առաջ քարոզչությունն արգելված չէ և կուսակցությունները, սովորաբար, սկսում են իրականացնել սեփական PR-ն ընտրություններից տարիներ առաջ: Իրոք խնդրահարույց է, որ տվյալ դեպքում նախընտրական քարոզչությունը 12 օր է:Դա շատ կարճ ժամկետ է և երաշխավորված հավասար պայմանները պետք է գործեն ավելի երկար (բայց դա գործող օրենսգրքի բազում խնդիրներից մեկն է)»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին