▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

16-րդ թաղամասում ձերբակալված 19-ամյա աղջկա մոտ լիցքավորված ատրճանակ ու թմանյութ է հայտնաբերվել

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին, ժամը 19։35-ին 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում, ապօրինի թմրանյութ և զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով հանդերձ Մաշտոցի բաժին են տեղափոխվել 25-ամյա երիտասարդի և 19-ամյա աղջկա:

Անձնական խուզարկությամբ աղջկա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, և կանեփանման զանգված: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին