ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը.
«Արենը «Կենգուրու» միջազգային մրցույթի արցախցի առաջին հաղթողն էր։
Որ անվճար ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, այդ մասին իմացել է արդեն Արցախում՝ ծառայության ժամանակ։
Արենը հրետանավոր էր ու զրահաբաճկոն չուներ։
Ասել էին՝ հրետանավորին զրահաբաճկոն պետք չի։
Արենը զոհվել է որովայնին եւ կրծքավանդակին ստացած վնասվածքներից, որովհետեւ չուներ զրահաբաճկոն։
Արենը 18 տարեկան էր»։