▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1915-ին հայերեն գրքերի թերթերի մեջ պանիր էին փաթաթում ու վաճառում

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իսլամական մշակութային ժառանգություն համարվող գրքերի ոչնչացման մասին, այն բնութագրել է որպես «ցեղասպանություն», «մշակութային ջարդ»:Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մուսուլմանական ժառանգության ոչնչացման մասին, սակայն այս հողերում տեղի ունեցած մշակութային եղեռնի մասին չի խոսել, գրում է «Ակօս»-ը:
Խոսելով մշակութային ջարդի մասին՝ Էրդողանը միայն Իսպանիայի մուսուլմանական գործերն է հիշել, և հայերի մշակութային ժառանգության հանդեպ տեղի ունեցածը նրա ելույթում տեղ չի գտել:
Հայկական մշակութային ժառանգության ամենամեծ ավերներից մեկը 12-րդ դարում է տեղի ունեցել: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ սելջուկները 1170 թվականին Տաթևի վանքից և շրջակայքից մոտ 10 հազար գիրք են վառել: Պատմագիր Կիրակոս Գանձակեցու տվյալներով՝ 1242 թվականին Կարինում (ներկայիս Էրզրում) գրադարան է ավերվել: 1298 թվականին ավերվել են Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում (ներկայիս Ադանա) պետական գանձերը:
Հայկական ձեռագրերի դեմ ամենամեծ ալիքը, սակայն, Հայոց ցեղասպանության տարիներին է եղել: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններում բազմաթիվ ձեռագրեր են ոչնչացվել: Այդ ընթացքում Վանի Կտուց վանքում եղած 500 ձեռագրերից միայն 200-ն են փրկվել: 
Ցեղասպանությունից փրկվածների փրկած գրքերը երկար տարիներ աշխարհի չորս կողմերում են եղել, և դրանց մեծ մասն այժմ պահվում են հայկական գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մատենադարանում:
1915-ից հետո Մոսկվա տեղափոխված 4.000-ից ավելի ձեռագրերի հետ մեկտեղ այս թանգարանում այսօր ավելի քան 17 հազար նմուշ կա:
1915-ին ոչնչացված նմուշների մասին խոսվում է Ցեղասպանության ականատեսների վկայություններում: Ցեղասպանության արաբ ականատեսներից մեկը՝ Օսմանյան բյուրոկրատիայի համակարգում տեղ ունեցած Ֆայեզ Էլ Հուսեինը, Ցեղասպանության մշակութային կողմն այսպես էր նկարագրում. «Հայկական ջարդերից հետո կառավարության ստեղծած հատուկ կոմիտեն դատարկված գյուղերը վաճառելու գործընթաց էր սկսել: Հայկական մշակութային հարստությունները չնչին գնով էին վաճառվում: Երբ եկեղեցի գնացի,  տեսա, թե ինչպես է այդ վաճառքը տեղի ունենում: Հայկական դպրոցների դռները փակ էին, հայերեն դասագրքերի թերթերը թուրքերը շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար էին օգտագործում»:
Artsakhpress.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իսլամական մշակութային ժառանգություն համարվող գրքերի ոչնչացման մասին, այն բնութագրել է որպես «ցեղասպանություն», «մշակութային ջարդ»: Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մուսուլմանական ժառանգության ոչնչացման մասին, սակայն այս հողերում տեղի ունեցած մշակութային եղեռնի մասին չի խոսել, գրում է «Ակօս»-ը:

Խոսելով մշակութային ջարդի մասին՝ Էրդողանը միայն Իսպանիայի մուսուլմանական գործերն է հիշել, և հայերի մշակութային ժառանգության հանդեպ տեղի ունեցածը նրա ելույթում տեղ չի գտել:

Հայկական մշակութային ժառանգության ամենամեծ ավերներից մեկը 12-րդ դարում է տեղի ունեցել: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ սելջուկները 1170 թվականին Տաթևի վանքից և շրջակայքից մոտ 10 հազար գիրք են վառել: Պատմագիր Կիրակոս Գանձակեցու տվյալներով՝ 1242 թվականին Կարինում (ներկայիս Էրզրում) գրադարան է ավերվել: 1298 թվականին ավերվել են Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում (ներկայիս Ադանա) պետական գանձերը:

Հայկական ձեռագրերի դեմ ամենամեծ ալիքը, սակայն, Հայոց ցեղասպանության տարիներին է եղել: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններում բազմաթիվ ձեռագրեր են ոչնչացվել: Այդ ընթացքում Վանի Կտուց վանքում եղած 500 ձեռագրերից միայն 200-ն են փրկվել: 

Ցեղասպանությունից փրկվածների փրկած գրքերը երկար տարիներ աշխարհի չորս կողմերում են եղել, և դրանց մեծ մասն այժմ պահվում են հայկական գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մատենադարանում:

1915-ից հետո Մոսկվա տեղափոխված 4.000-ից ավելի ձեռագրերի հետ մեկտեղ այս թանգարանում այսօր ավելի քան 17 հազար նմուշ կա:

1915-ին ոչնչացված նմուշների մասին խոսվում է Ցեղասպանության ականատեսների վկայություններում: Ցեղասպանության արաբ ականատեսներից մեկը՝ Օսմանյան բյուրոկրատիայի համակարգում տեղ ունեցած Ֆայեզ Էլ Հուսեինը, Ցեղասպանության մշակութային կողմն այսպես էր նկարագրում. «Հայկական ջարդերից հետո կառավարության ստեղծած հատուկ կոմիտեն դատարկված գյուղերը վաճառելու գործընթաց էր սկսել: Հայկական մշակութային հարստությունները չնչին գնով էին վաճառվում: Երբ եկեղեցի գնացի,  տեսա, թե ինչպես է այդ վաճառքը տեղի ունենում: Հայկական դպրոցների դռները փակ էին, հայերեն դասագրքերի թերթերը թուրքերը շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար էին օգտագործում»:


Artsakhpress.am

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին