▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1990 թվականից ճանապարհը չի վերանորոգվել.Ի՞նչ է մտածում անընդմեջ վերընտրվող քաղաքապետը

Արմավիրի 2004 թվականից սկսած անընդմեջ վերընտրվող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կարծես թե այսքան տարի չի նկատում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները: Երբեմն-երբեմն այդ մասին նրան քաղաքացիներից բացի հուշում է նաև անձրևը, սակայն ապարդյուն:

Հերթական առատ անձրևից հետո քաղաքի վիճակը նախանձելի չի եղել:

Սարսափելի վիճակում է հայտնվել օրինակ՝ Աբովյան փողոցում գտնվող 108 թաղամասը, որի ճանապարհները, բնակիչների փոխանցմամբ, չեն վերանորոգվել 1990 թվականից սկսած: Ավելին, շինարարական աղբ են բերում ու լցնում՝  այդ կերպ փոսերը «փակելու»:

 

Նշենք, որ այդ տարածքում են գտնվում Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանը, Արմավիրի մարզային փրկարարական ջոկատն ու բնակելի շենքեր:

Ի՞նչ են այս խնդրի վերաբերյալ մտածում քաղաքապետարանում,-մեզ հուզող հարցի պատասխանն այդպես էլ այսօր չկարողացանք ստանալ. հեռախոսազանգերին  պատասխանող  չկար:

Գուցե գնացել են մտածելո՞ւ: Տա՛ Աստված:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին