▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2-ամյա երեխայի մահը վրա է հասել բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքո՞վ. ՔԿ-ն պարզում է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՔԿ դեպարտամենտի լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018 թվականի  հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2016թ., բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, 2018թ. հուլիսի 6-ին՝ ժամը 23:15-ին, մահացել է: Ըստ  քաղաքացու հաղորդման՝  երեխայի  մահը վրա է հասել նշված բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաեւ՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

 

 

 

 

 

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին