▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել.

/filemanager/uploads/Ara_Abrahamyan.jpg

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ-որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։

Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա։ Չկա հայ, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը․ չկա ինքնաթիռ, չկա օգնություն՝ նույնիսկ հումանիտար, ուղարկելն անհնար է։

Մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում 20 հազար կամավորների ցուցակ է հավաքվել, խնդրելու ենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Մի քանի հարյուր հազարին մոտ ռուսներ, հայտարարել են, որ պատրաստ են որպես կամավոր պաշտպանել Ղարաբաղը։ Բայց մենք ասացինք՝ շնորհակալություն»։

Աբրահամյանը հավելել է, որ հայերի միությունը դիմելու է Վլադիմիր Պուտինին.

«Մենք երեկ հանդիպում ենք ունեցել և մի քանի որոշում ընդունել, այդ թվում՝ դիմել նախագահին, բոլոր կառույցներին և խնդրել որպեսզի Ռուսաստանն օգնի դադարեցնել հակամարտությունը»,- ասել է Աբրահամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին