«2018թ.-ին ձերբակալված Նիկոլին բաց թողեց Կարեն Կարապետյանը»
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալեքսանդր Կոչուբաև, քո (եթե չեմ սխալվում դու-ով ենք շփվել) հարցազրույցում մի շատ հետաքրքիր հարց ես բարձրացնում, ասելով, թե ով 2018թ. ձերբակալված Նիկոլին բաց թողեց:
Պատասխանում եմ շատ ուղիղ՝ Կարեն Կարապետյանը: Նա է հրահանգել Արթուր Դավթյանին ԱԺ-ից միջնորդությունը հետ վերցնել՝ արդեն իսկ ձերբակալված Նիկոլին, Արարատին ու Սասունին մանդատից զրկելու ու քրեական հետապնդման ենթարկելու պահանջով: Այդ հրահանգի ժամանակ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից:
Հավելում` վերը գրվածի մասին կարող ես հնարավորության դեպքում Կարեն Կարապետյանին հարցնել, թե ի՞նչ հանձնառություն էր վերցրել իր վրա Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ՝ իշխանությունը պահելու հետ կապված, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, որը նաև մեկ երկու օր անց վերահաստատել է ընդհանուր ժողովի ժամանակ, ու ի՞նչ պայմանավորվածություններ էր պրն. Կարապետյանը ձեռք բերել Նիկոլի հետ, երբ անձամբ գնացել էր նրան ու մյուս երկուսին ազատելու:
Հ.Գ. Եթե ապացույց ուզեք, ապա ասեք՝ կտրամադրեմ: Չնայած 7 տարի շարունակ կարող էիք դա իմանալ, ոչ թե հարցազրույց տալ ու օդում հայտարարություններ անել: Ինչևէ»: