▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել. . .

«Գիտե՞ք ամենազավեշտալին որն է». Արման Աբովյան

Ոստիկանությունում 30 միլիոն դրամ դուրս գրելու մասին տեղեկատվությունը իրականության հետ կապ. . .

Արմեն Սարգսյանը մոմ է վառել ու աղոթել է Գանձասարում

Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական օբյեկտը

Բարձր մաքսատուրքերը վճարած տնտեսվարողները կարող են ավելացած գումարի վերադարձի համար դիմում լրացնել

Այս դիահերձարանում կդիահերձեն կորոնավիրուսից մահացածների դիերը. ԱՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Ընդհատակ տեսաուղերձ ենք ուղարկում՝ հետախուզվող հայրիկիս. Մարիամ Փաշինյանի արխիվային տեսանյութը

Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Աշոտին սպասելու ընթացքում... Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Ինչո՞ւ քաղաքացին դիմակ չէր կրում. Ոստիկանության արտակարգ ծառայությունը՝ Սևանի ափին

Հարգելի պարետ, տեղյա՞կ եք, որ ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը

Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, փոխարենը՝ եղածից էլ զրկվեցին և մնացին իրենց վարկերի հետ. . .

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ պարզաբանումը

Վանոյի հարցազրույցը տեղադրում եմ, որ այսօրվա իշխանությունները լսեն. Զոհրապ Եգանյան

ՌԴ-ն հայտարարել է կորոնավիրուսի բուժման բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցի մասին

Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձև... Մկրտիչ Արզումանյան

Հայոց հինավուրց ազգի նախարարին վայել չէ ասել` Հ.Ա.Ս․Եկեղեցու եպիսկոպոսը սուտ է ասում. Տեր Հարություն

Փաշինյանը՝ հայ ժողովրդի ազգային արժեքների մասին

Քեզ 48 ժամ. սպասում եմ պատասխանիդ․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մահացել է ևս 13 անձ, վարակվածների թիվն աճել է 489-ով` հասնելով 31392-ի

Էս աղետալի պահին միտինգ չեմ անում, մեքենաս լվացել, տաքսի եմ քշում․ Մանվել Խաչատրյան

Կարծում եմ՝ պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը. Սուրեն Գրիգորյան

Հացի փող ենք աշխատում, էդ էլ չեն թողնում․ հնամաշ իրերի շուկայի առևտրականներ

Երկկողմանի արհամարհանք. Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Ի՞նչ է զգուշացրել Քոչարյանը՝ աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ

Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու՞ է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Կոտայքի մարզից

Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞

«Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ». Վահե Տեր-Մինասյան

Թուրքիան իր այս որոշումով հարվածում է քրիստոնեություն-իսլամ համակեցությանը. Արամ Ա

Այսօր Արսեն Թորոսյանը գետինը պետք է մտներ. Գեղամ Մանուկյան

Դուք այդտեղ ի՞նչ եք անում, հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք. քաղաքացին՝ իմքայլական պատգամավորներին

Տխուր օր քրիստոնյաների համար. Գարո Փայլան

Վախենում ենք, որ ադրբեջանցիներն են գողացել Նարեկին․ Էդմոն Մարուքյանի գրառումը

Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է.. . .

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը

«Հուսով եմ՝ ոստիկանությունը կգտնի միակողմանի փողոցով հակառակ քշող վարորդին». Դանիել Իոաննիսյան

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Միասին մեզ հաջողվելու է մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել.Արցախի նախագահ

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով

Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն. Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին

Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ...Սոնա Շահգելդյան

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվ. թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների. . .

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ

Բանտն առողջության համար լավագույն տեղը չէ. Ռոբերտ Քոչարյանի անկեղծ զրույցը

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Ձևի համա՞ր ես դրել դիմակը. Տեսուչը՝ վարորդին

23-ամյա աղջկան սպանած և դին հրկիզած երիտասարդը «Հին Ջրվեժ» ռեստորանի խոհարարն էր

Մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանին:

Այս մասին գրում է  shamshyan.com-ն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մայիսի 8-ին Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարանում առանձնակի դաժանության եղանակով 23-ամյա Մարյամ Հունանյանին սպանելու, այնուհետև դին հրկիզելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հանցագործությունը բացահայտելու համար Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ մի քանի խմբեր, ովքեր պարզում էին սպանվածի բարեկամական, ընկերական, աշխատանքային միջավայրում գտնվող անձանց ինքնությունները, քանի որ Մ. Հունանյանը որպես մատուցողուհի աշխատել է Երևանում գործող մի քանի ռեստորանային համալիրներում:

Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից և այնտեղից հեռացել տաքսիով: Հայտնաբերվել է նաև տաքսու վարորդը և նրա ավտոմքենան, որով սպանությունը կատարելուց հետո Դ. Թամրազյանը հեռացել էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, դանակն առգրավված է, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային: Գ. Շամշյանը հայտնում է, որ քննիչի կողմից ձերբակալված Դ. Թամրազյանը աշխատում է Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանում՝ որպես խոհարար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մայիսի 8-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով: Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում:

Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել էին, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ ավելին