▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23 տարվա սպասում. ծնողները հույս ունեն, որ որդիները մի օր կգան

 

23 տարի է արդեն, ինչ Կարապետյան ամուսինները սպասում են իրենց որդիներին, ովքեր պիտի թեւ ու թիկունք լինեին արդեն ծեր ծնողներին, բայց մի ողջ հավերժություն է չկան։
Մայրը՝ Սվետա Կարապետյանը, հեռուստացույց է նայում, բայց ինչպես ինքն է ասում, մի լավ լուր չեն ասում՝ «ի՞նչ լավ բան կա, որ ասեն»։
Լավ նորություն ղարաբաղյան շարժումից այս կողմ կարծես թե չի լսել. լավ լուրերն ու ուրախություններն անցյալում են։ Մեծացավ, ամուսնացավ, դպրոցը ամուսնու օջախում ավարտեց, հետո ծնվեց ավագ աղջիկը՝ Կարինեն, այնուհետեւ եւս երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։
Թվում է՝ պիտի երջանիկ ապրեին, մեծ գերդաստանով սեղան նստեին, բայց մի առ ժամանակ անց Կարինեն մահացավ՝ դժբախտ պատահարի հետեւանքով, հետո էլ սկսեց պատերազմը, որը հիմնովին ավերեց Կարապետյանների օջախը՝ սահմանից այն կողմ թողնելով ոչ միայն կնոջ հայրենի գյուղը, այլեւ հարազատ որդիների անորոշ ճակատագրերը։
Սկզբում պատերազմին անդամագրվեց կրտսեր որդին՝ Արմենը, ով այն ժամանակ դեռեւս 17 տարեկան էր: Պատանեկան արկածները թողած՝ հեծանիվով տեղեկություն կամ փամփուշտներ էր փոխանցում ազատամարտիկներին։ Ծնողներն այդ մասին իմացան ավելի ուշ, երբ ջոկատի հրամանատարներից մեկը շնորհակալություն հայտնեց Ժորային՝ Արմենի հորը, խելացի տղա դաստիարակելու համար։
«Այդ ժամանակ մեծ տղաս սովորում էր Ռուսաստանում, երբ այստեղ սկսվեց պատերազմը՝ թողեց ուսումն ու եկավ եղբորը միանալու»,-պատմում է հայրը։ Իր խրատներն ու խորհուրդներն էլ տղային, թե գնա ու շարունակիր ուսումդ, եթե մի բան պատահի գոնե մեզնից մեկը ապահով լինի՝ տեղ չանցան, ինչպես հայտնի երգում, այնպես էլ այստեղ՝ երկու եղբայրներ կռվի գնացին։
1992 թ. հունիսի 29-ը շատ մարտակերտցիների համար մնաց սեւ օր։ Այդ օրը Մարտակերտի շրջանի գյուղերից մեկի ազատագրման ժամանակ անհետացավ «Արաբո» ջոկատը, որին անդամակցում էին նաեւ Կարապետյան եղբայրները։
«Գյուղ մտնելուց հետո տղաները շրջափակման մեջ ընկան»,- պատմում է այդ օրվանից մինչ օրս որդիների մասին տեղեկություն չունեցող մայրը։
70-ամյա Սվետան նստած է սեղանի մոտ, աջ կողմում ոսկեգույն լարերով պատրաստված շրջանակներում որդիների մեծադիր նկարներն են՝ պատին, որոնց մայրը օրվա մեջ հազար անգամ նայում է՝ ջանալով մտքում պահել նրանց դիմագծերը։
Կինը պարապությունից հոգնած մատները մոտեցնում է կապուտակ աչքերին՝ հերթական անգամ սրբելով արցունքի շիթերը։ «Մեր տան ճրագը մարել է, մատաղ»,- ասում է՝ ցույց տալով էլեկտրական լամպը. «Սա արհեստական է, իսկական ճրագը մարել է, մեր ազգանունը շարունակող չի լինի»։
Թեեւ նրանք 2 թոռ ունեն, բայց ազգանունը շարունակողները չեն, ողջ մնացած միակ աղջկա զավակներն են, ովքեր շարունակում են քեռիների կիսատ թողած գործը։ Մեկը զինծառայող է, մյուսի աշխատանքն էլ է այդպիսին՝ ծառայել հայրենիքին։
Ամուսին ու կին ողջ օրը միասին են՝ Մարտակերտում իրենց մեկհարկանի տանը, որտեղ տեղափոխվել են պատերազմից հետո։ Կիսում են անանց կարոտն ու սպասումը, որ տեւում է արդեն 23 տարի։ Այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում հաճախ են փորձել ամեն կերպ տեղեկություն կորզել, բայց ապարդյուն՝ «ոչ ոք չի խոսում «Արաբո» ջոկատի մասին։
«Ասես այդ 76 հոգին չեն էլ եղել։ Ամեն տեղից փորձել եմ մի նորություն իմանալ, բայց... ոչինչ։ Երբեմն մտածում եմ՝ ասենք ես չկրթված, գյուղացի, շարքային մարդ եմ, բա էն փողավոր ու պաշտոնավոր մարդիկ է՞լ չեն կարողանում մի բան իմանալ այդ ջոկատի մասին»,- ինքն իրեն հարցնում է տղաների հայրը:
Կինը, հերթական անգամ զսպելով լացը, աչքերից մաքրում է արցունքներն ու շարունակում ամուսնուն. «Հիմա խոխեքս մեկը 41, մեկը 47 տարեկան է։ Խոխեքս մնացին թորքեն (ադրբեջանցու-հեղ.) յուրդումը, խոխեքս մնացին թորքեն վեղումը, բալա»,- ու այլեւս իրեն չզսպելով սկսում է հեկեկալ։
Սվետա տատիկին հուզում է այն, որ այսօր էլ թոռնիկներն են նույն ճանապարհով գնում: «Նրանց եմ ասել՝ զգույշ եղեք, չեն լսել, գոնե հիմա դուք զգույշ եղեք»,- հաճախ է տատը հորդորում թոռներին, քանի որ, ինչպես ինքն է ասում, «գիշերները պատերազմ է, ցերեկները խաղաղություն»։
25 տարի առանց որեւէ նորության, հաճախ լսելով սահմանային կրակոցները, Կարապետյանները եկել են այն եզրակացության, որ այս իրավիճակը երկար է շարունակվելու։ «Մինչեւ որ էն բլրի հետեւում բոլորս հող չդառնանք, չհավասարվենք հողին»,- ավելացնում է Ժորա Կարապետյանը:
Մայրական սերն ու նվիրումը եւս զգաստանում են, տարիներն իրար հետեւից անցնում են ու հասկանում է, որ «ադրբեջանցին երբեք հային հենց այնպես քսանից ավելի տարի չի պահի»։
«Իսկ դուք կպահե՞իք»: «Թուրքի՞ն»,- հարցս կանխում է ու սկսում պատմել։ «Հա, մատաղ, կպահեմ: Մի անգամ Գորիսում մեկին բերել էին, գերի, հսկիչ ոստիկանին ասացի՝ թող մի բաժակ քաղցր թեյ բերեմ խմի, զարմացած ոստիկանը հիշեցրեց, որ ադրբեջանցի է եւ շարունակեց, որ ես իմ տղաների տեղը չգիտեմ, բայց պատրաստվում եմ նրան թեյ տալ։ Մինչ նա կկանչեր բժշկին՝ թաքուն բերեցի, թեյ տվեցի, մտածելով, որ սահմանի մյուս կողմում էլ գուցե մեկն իմ երեխաներին տիրություն կանի»։
Մայրը հույս ունի, որ տղաները մի օր կգան․ «Աղջկաս ասում եմ Ալվինա, որ մեռած լինենք, տիրություն կանես երեխաներիս , մայրություն էլ կանես, հայրություն էլ»։ Համոզված է, իրենցից մեկը միեւնույն է առանց որեւէ լուրի կգնա բլրի հետեւը։
Իսկ մինչ տարիքներն ու օրերը մոտենան «բլրին», ամուսին ու կին ապրում են մի տան մեջ՝ հոգ տանելով միմյանց մասին՝փորձելով ուրիշին չզբաղեցնել իրենց հոգսերով ու ցավով։
Ամուսինը՝ Ժորան, նստած է բազկաթոռին, իսկ կինը կողքին՝ անիվներով, կարմիր աթոռին՝ սայլակին, որին նստած է այն օրվանից, ինչ անհայտ կորել են որդիները։
Կարապետյանների դռանը 23 տարի առաջ չոքեց ոչ միայն սպասումը, այլեւ Սվետա տատիկի անշարժությունը։
«Դպրոցի շենքում էինք, եկան ասացին, որ «իրենց» մասին նորություն չկա։ Սկզբում չհասկացա, թե այդ «իրենքն» ովքեր են, իսկ երբ հասկացա՝ զարկեցի ծնկներիս. այդ օրվանից էլ կուչ եկան ծնկներս մինչ այսօր»։
Արդեն քանի տարի է Ժորա Կարապետյանը, հավատարիմ ամուսնական երդումին, կնոջ հետ է՝ ուրախության, թե տխրության, հիվանդ, թե առողջ ժամերին, խնամում է կնոջը։ Նվիրվածության սահմաններ պետք չէ նկարագրել, ոչ էլ շատ փնտրել. ապացույցը կնոջ հյուսած արծաթ մազերն են ամուսնու մատներով։
Ժորան, ի տարբերություն կնոջը, արցունքները հազիվ զսպելով է հիշում իրեն մեծ կորստի օրերը. «Պատերազմի տարիներին գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ Արմենի աչքը վիրավորվեց, իր բախտից Երեւան Ամերիկայից բժիշկ էր եկել, վիրահատեց, կոպից հանեց բեկորը, եկանք տուն։ Հիվանդության թղթերը ցույց տվեցի, ասացի՝ ապացույց էլ ունես, որ չես կարող ծառայել, մնա տանը։ Թղթերը պատռեց զայրույթից ու ասաց՝ կգանք՝ կգանք, զոհվենք՝ երկու եղբորով կզոհվենք: Ասաց ու գնաց»։
«Կորուստ կա թեթեւ է, կորուստ կա ծանր։ Եթե իմանայինք, որ զոհվել են, եթե գերեզման ունենային, գնայինք մի ծաղիկ դնեինք՝ այսքան չէինք տանջվի»,- ասում է դողդոջուն ձեռքերով մայրը։
Հավատացյալ կինն այդ վիճակում Տաթեւի վանք է հասել, խնդրել Աստծուն՝ վերադարձնել տղաներին, խոստացել, որ նրանց հայտնվելուն պես՝ մատաղ կանի, սակայն քանի տարի է խոստումը մնում է անկատար։
Մարիամ Սարգս

23 տարի է արդեն, ինչ Կարապետյան ամուսինները սպասում են իրենց որդիներին, ովքեր պիտի թեւ ու թիկունք լինեին արդեն ծեր ծնողներին, բայց մի ողջ հավերժություն է չկան։
Մայրը՝ Սվետա Կարապետյանը, հեռուստացույց է նայում, բայց ինչպես ինքն է ասում, մի լավ լուր չեն ասում՝ «ի՞նչ լավ բան կա, որ ասեն»։ Լավ նորություն ղարաբաղյան շարժումից այս կողմ կարծես թե չի լսել. լավ լուրերն ու ուրախություններն անցյալում են։ Մեծացավ, ամուսնացավ, դպրոցը ամուսնու օջախում ավարտեց, հետո ծնվեց ավագ աղջիկը՝ Կարինեն, այնուհետեւ եւս երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։

Թվում է՝ պիտի երջանիկ ապրեին, մեծ գերդաստանով սեղան նստեին, բայց մի առ ժամանակ անց Կարինեն մահացավ՝ դժբախտ պատահարի հետեւանքով, հետո էլ սկսեց պատերազմը, որը հիմնովին ավերեց Կարապետյանների օջախը՝ սահմանից այն կողմ թողնելով ոչ միայն կնոջ հայրենի գյուղը, այլեւ հարազատ որդիների անորոշ ճակատագրերը։

Սկզբում պատերազմին անդամագրվեց կրտսեր որդին՝ Արմենը, ով այն ժամանակ դեռեւս 17 տարեկան էր: Պատանեկան արկածները թողած՝ հեծանիվով տեղեկություն կամ փամփուշտներ էր փոխանցում ազատամարտիկներին։ Ծնողներն այդ մասին իմացան ավելի ուշ, երբ ջոկատի հրամանատարներից մեկը շնորհակալություն հայտնեց Ժորային՝ Արմենի հորը, խելացի տղա դաստիարակելու համար։

«Այդ ժամանակ մեծ տղաս սովորում էր Ռուսաստանում, երբ այստեղ սկսվեց պատերազմը՝ թողեց ուսումն ու եկավ եղբորը միանալու»,-պատմում է հայրը։ Իր խրատներն ու խորհուրդներն էլ տղային, թե գնա ու շարունակիր ուսումդ, եթե մի բան պատահի գոնե մեզնից մեկը ապահով լինի՝ տեղ չանցան, ինչպես հայտնի երգում, այնպես էլ այստեղ՝ երկու եղբայրներ կռվի գնացին։

1992 թ. հունիսի 29-ը շատ մարտակերտցիների համար մնաց սեւ օր։ Այդ օրը Մարտակերտի շրջանի գյուղերից մեկի ազատագրման ժամանակ անհետացավ «Արաբո» ջոկատը, որին անդամակցում էին նաեւ Կարապետյան եղբայրները։

«Գյուղ մտնելուց հետո տղաները շրջափակման մեջ ընկան»,- պատմում է այդ օրվանից մինչ օրս որդիների մասին տեղեկություն չունեցող մայրը։70-ամյա Սվետան նստած է սեղանի մոտ, աջ կողմում ոսկեգույն լարերով պատրաստված շրջանակներում որդիների մեծադիր նկարներն են՝ պատին, որոնց մայրը օրվա մեջ հազար անգամ նայում է՝ ջանալով մտքում պահել նրանց դիմագծերը։

Կինը պարապությունից հոգնած մատները մոտեցնում է կապուտակ աչքերին՝ հերթական անգամ սրբելով արցունքի շիթերը։ «Մեր տան ճրագը մարել է, մատաղ»,- ասում է՝ ցույց տալով էլեկտրական լամպը. «Սա արհեստական է, իսկական ճրագը մարել է, մեր ազգանունը շարունակող չի լինի»։

Թեեւ նրանք 2 թոռ ունեն, բայց ազգանունը շարունակողները չեն, ողջ մնացած միակ աղջկա զավակներն են, ովքեր շարունակում են քեռիների կիսատ թողած գործը։ Մեկը զինծառայող է, մյուսի աշխատանքն էլ է այդպիսին՝ ծառայել հայրենիքին։

Ամուսին ու կին ողջ օրը միասին են՝ Մարտակերտում իրենց մեկհարկանի տանը, որտեղ տեղափոխվել են պատերազմից հետո։ Կիսում են անանց կարոտն ու սպասումը, որ տեւում է արդեն 23 տարի։ Այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում հաճախ են փորձել ամեն կերպ տեղեկություն կորզել, բայց ապարդյուն՝ «ոչ ոք չի խոսում «Արաբո» ջոկատի մասին։
«Ասես այդ 76 հոգին չեն էլ եղել։ Ամեն տեղից փորձել եմ մի նորություն իմանալ, բայց... ոչինչ։ Երբեմն մտածում եմ՝ ասենք ես չկրթված, գյուղացի, շարքային մարդ եմ, բա էն փողավոր ու պաշտոնավոր մարդիկ է՞լ չեն կարողանում մի բան իմանալ այդ ջոկատի մասին»,- ինքն իրեն հարցնում է տղաների հայրը:

Կինը, հերթական անգամ զսպելով լացը, աչքերից մաքրում է արցունքներն ու շարունակում ամուսնուն. «Հիմա խոխեքս մեկը 41, մեկը 47 տարեկան է։ Խոխեքս մնացին թորքեն (ադրբեջանցու-հեղ.) յուրդումը, խոխեքս մնացին թորքեն վեղումը, բալա»,- ու այլեւս իրեն չզսպելով սկսում է հեկեկալ։

Սվետա տատիկին հուզում է այն, որ այսօր էլ թոռնիկներն են նույն ճանապարհով գնում: «Նրանց եմ ասել՝ զգույշ եղեք, չեն լսել, գոնե հիմա դուք զգույշ եղեք»,- հաճախ է տատը հորդորում թոռներին, քանի որ, ինչպես ինքն է ասում, «գիշերները պատերազմ է, ցերեկները խաղաղություն»։

25 տարի առանց որեւէ նորության, հաճախ լսելով սահմանային կրակոցները, Կարապետյանները եկել են այն եզրակացության, որ այս իրավիճակը երկար է շարունակվելու։ «Մինչեւ որ էն բլրի հետեւում բոլորս հող չդառնանք, չհավասարվենք հողին»,- ավելացնում է Ժորա Կարապետյանը:
Մայրական սերն ու նվիրումը եւս զգաստանում են, տարիներն իրար հետեւից անցնում են ու հասկանում է, որ «ադրբեջանցին երբեք հային հենց այնպես քսանից ավելի տարի չի պահի»։
«Իսկ դուք կպահե՞իք»: «Թուրքի՞ն»,- հարցս կանխում է ու սկսում պատմել։ «Հա, մատաղ, կպահեմ: Մի անգամ Գորիսում մեկին բերել էին, գերի, հսկիչ ոստիկանին ասացի՝ թող մի բաժակ քաղցր թեյ բերեմ խմի, զարմացած ոստիկանը հիշեցրեց, որ ադրբեջանցի է եւ շարունակեց, որ ես իմ տղաների տեղը չգիտեմ, բայց պատրաստվում եմ նրան թեյ տալ։ Մինչ նա կկանչեր բժշկին՝ թաքուն բերեցի, թեյ տվեցի, մտածելով, որ սահմանի մյուս կողմում էլ գուցե մեկն իմ երեխաներին տիրություն կանի»։

Մայրը հույս ունի, որ տղաները մի օր կգան․ «Աղջկաս ասում եմ Ալվինա, որ մեռած լինենք, տիրություն կանես երեխաներիս , մայրություն էլ կանես, հայրություն էլ»։ Համոզված է, իրենցից մեկը միեւնույն է առանց որեւէ լուրի կգնա բլրի հետեւը։
Իսկ մինչ տարիքներն ու օրերը մոտենան «բլրին», ամուսին ու կին ապրում են մի տան մեջ՝ հոգ տանելով միմյանց մասին՝փորձելով ուրիշին չզբաղեցնել իրենց հոգսերով ու ցավով։
Ամուսինը՝ Ժորան, նստած է բազկաթոռին, իսկ կինը կողքին՝ անիվներով, կարմիր աթոռին՝ սայլակին, որին նստած է այն օրվանից, ինչ անհայտ կորել են որդիները։Կարապետյանների դռանը 23 տարի առաջ չոքեց ոչ միայն սպասումը, այլեւ Սվետա տատիկի անշարժությունը։

«Դպրոցի շենքում էինք, եկան ասացին, որ «իրենց» մասին նորություն չկա։ Սկզբում չհասկացա, թե այդ «իրենքն» ովքեր են, իսկ երբ հասկացա՝ զարկեցի ծնկներիս. այդ օրվանից էլ կուչ եկան ծնկներս մինչ այսօր»։

Արդեն քանի տարի է Ժորա Կարապետյանը, հավատարիմ ամուսնական երդումին, կնոջ հետ է՝ ուրախության, թե տխրության, հիվանդ, թե առողջ ժամերին, խնամում է կնոջը։ Նվիրվածության սահմաններ պետք չէ նկարագրել, ոչ էլ շատ փնտրել. ապացույցը կնոջ հյուսած արծաթ մազերն են ամուսնու մատներով։

Ժորան, ի տարբերություն կնոջը, արցունքները հազիվ զսպելով է հիշում իրեն մեծ կորստի օրերը. «Պատերազմի տարիներին գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ Արմենի աչքը վիրավորվեց, իր բախտից Երեւան Ամերիկայից բժիշկ էր եկել, վիրահատեց, կոպից հանեց բեկորը, եկանք տուն։ Հիվանդության թղթերը ցույց տվեցի, ասացի՝ ապացույց էլ ունես, որ չես կարող ծառայել, մնա տանը։ Թղթերը պատռեց զայրույթից ու ասաց՝ կգանք՝ կգանք, զոհվենք՝ երկու եղբորով կզոհվենք: Ասաց ու գնաց»։

«Կորուստ կա թեթեւ է, կորուստ կա ծանր։ Եթե իմանայինք, որ զոհվել են, եթե գերեզման ունենային, գնայինք մի ծաղիկ դնեինք՝ այսքան չէինք տանջվի»,- ասում է դողդոջուն ձեռքերով մայրը։

Հավատացյալ կինն այդ վիճակում Տաթեւի վանք է հասել, խնդրել Աստծուն՝ վերադարձնել տղաներին, խոստացել, որ նրանց հայտնվելուն պես՝ մատաղ կանի, սակայն քանի տարի է խոստումը մնում է անկատար։

karabakh-open.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին