▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25-ամյա Արթուրը զոհվել է՝ փրկելով հարազատ եղբոր կյանքը

«Արթուրը 25 տարեկան էր, բանակից զորացրվեց, բայց որոշեց, որ պետք է պայմանագրային զինծառայող դառնա»:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի մարզպետարանը հրապարակեց Արցախում զոհված մարզի զինծառայողների անունները, որոնցից մեկն էլ 25-ամյա Արթուր Դերենիկի Երանոսյանն է:

«Արթուրն ապրում էր մոր և մեծ եղբոր հետ, ինքը փոքրն էր: Երկու եղբայրներով ծառայում էին Արցախում, իմիջիայլոց ասեմ, որ այդ պահին իրար հետ են եղել, ախպերը վիրավորվել է, ինքն էլ մահացել է: Ախպերը որ վիրավորվել է, ինքը վազել է դեպի ախպերը, ու այդտեղ կրակել են: Արթուրը հերոս տղա էր, քաջ տղա էր»,- ասել է Քոչարյանը:

Համայնքի ղեկավարից նաև հետաքրքրվել են, թե ինչպես է զոհված Արթուրի եղբոր վիճակը.

«Եղբոր անունը Սարո է, հիմա այստեղ է, ախպոր կողքն է: Վզի մասն է վիրավորվել, այդպես կապած եկել և մասնակցում է հոգեհանգստի արարողությանը»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին