▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 քույրերին բռնաբարել են հոր աչքի առջև

Բենգազիում քննություն է սկսվել գազանաբարո խմբային բռնաբարության գործով: Տուժողները մի քանիսն են, որոնցից երկուսին՝ Մեծ Բրիտանացի քույրերին պատվազրկել են իրենց հոր առջև: Նրանք իրենց հոր հետ Բենգազի էին ժամանել մարդասիրական առաքելությամբ՝ ուղեկցում էին Պաղեստին առաքված հումանիտար օգնությունը:

Դժոխքը սկսվեց ետդարձի ճանապարհին՝ ուղղակի հսկիչ անցակետի մոտ: Նրանց առևանգողները մի քանի զինվորներ էին:

Բրիտանացիներն ավարտել էին իրենց առաքելությունը և արդեն վերադառնում էին հայրենիք: Տաքսի էին նստել հինգ հոգով՝ բոլորն էլ բրիտանացիներ, այդ թվում հայրը և նրա դուստրերը: Հասել էին Բենգազի մոտ: Մեքենան կանգնեցվեց լիբիական կանոնավոր բանակի հսկիչ անցագրային կետում: Այնուհետև նրանց առևանգեցին 5 տղամարդ և տարան Սելուկի շրջանի ինչ-որ մի ֆերմա: Հենց այդտեղ էլ մի քանի ժամ 3 բրիտանուհիներին անպատվեցին: Ընդ որում, երկու քույրերի հետ ամբողջ գազանությունը կատարվեց նրանց հոր առջև:

Հումանիտար օգնություն բերած արտասահմացիների պատվազրկման լուրը հաստատել է Լիբիայի վարչապետ Ավադհ ալ-Բարասին: «Facebook»-ի իր էջում նա կատարվածն անվանել է «սարսափելի հանցագործություն. հաղորդում է «Փաստինֆո»-ն` հղում անելով «The International Business Times»-ին:

Նախնական տվյալներով՝ տուժողները հումանիտար բեռներն ուղեկցող պաղեստինամետ ակտիվիստներից կազմված մեծ խմբի կազմում շարժվելիս են եղել Հյուսիսային Աֆրիկայի տարածքով՝ դեպի արևելք: Բարեգործներն անցել էին Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև արաբական պետությունների՝ Թունիսի ու Ալժիրի տարածքով: Սակայն Եգիպտոսի հետ լիբիական սահմանում թուրքական ոչ կառավարական կազմակերպության կողմից ձևավորված ուղեկցող խումբը կանգնեցվում է:

Ավելի ուշ առևանգված բրիտանացիներից 4-ին հաջողվում է փախչել և գտնել տեղական ոստիկանական բաժանմունքը, հաղորդում է «Росбалт»-ը՝ հղում անելով լիբիական թերթերին: Հինգերորդ առևանգվածին, որը դարձել էր պատանդ, որոշ ժամանակ անց նույնպես հաջողվում է ազատվել:

Լիբիայի պաշտպանության նախարարությունը դեպքի առթիվ միայն հաստատել է այն փաստը, որ կանայք ենթարկվել են հետապնդման, իսկ «ուժի կիրառմամբ սեռական ակտեր չեն եղել, այլ եղել են միայն սեռական հետապնդումներ»,- պատասխանել են այնտեղից: Ըստ նախարարության պաշտոնյա Աբդուլ Բարգեթի՝ կանայք ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել:

Որոշ տվյալներով՝ տուժած կանայք հաստատել են առևանգման, բայց ոչ բռնաբարության փաստը: Նաև տեղեկացվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 4 կասկածյալի, որոնք եղել են Լիբիայի անվտագության ուժերի աշխատակիցներ: Նրանք արդեն ազատվել են աշխատանքից:

Փաստի մասին ինչ-ինչ տեղեկատվության է տիրապետում նաև Բրիտանիայի ԱԳՆ-ն, սակայն այնտեղից դեռ մանրամասներ չեն հաղորդվում, նշում են լրատվամիջոցները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին