▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-րդ կուրսի ուսանողուհին թողել է 3 երեխաներին ու միացել վարակի դեմ պայքարին

Եկել եմ Մարալիկից, արդեն երկու ամիս կամավոր աշխատում եմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը, ով իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

 

«Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգով է: Շատ կարեւորում եմ իմ այս քայլը, հպարտեմ այս քայլով: Կոչ եմ անում բոլորիդ, անեւ խնդրանքս է ձեզ՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք այս իրավիճակին: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակ, խնդրում եմ ձեզ: Դիմակ կրելով օգնում եք մեզ, որ շուտ ազատվենք մեր արտահագուստից ու դիմակից: Շատ դժվար է այդ արտահագուստով աշխատելը: Առողջ եղեք»,-ասաց նա: 

Դիտեք նաև՝ Սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին