▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 զոհ՝ Արմավիր-Սարդարապատ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Թարմացված․ Ինչպես հայտնել էինք, ապրիլի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մահացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

***

Ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկից տեղի ուժերով դուրս են բերել 1 դի:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 2 դի և 2 տուժածի, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին