▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 հազար դոլար պարտքի համար երիտասարդը փորձում էր ինքնասպան լինել

shamshyan.com-ը գրում է, որ հունիսի քսանհչորսին, կեսգիշերից քիչ անց,  երեք երիտասարդ տղաներ Հաղթանակ կամրջի վրա կարողացել են կանխել 25-30 տարեկան տղայի ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղաները, որոնց անուններն են Արսեն, Մելս, Արթուր, նկատում են, որ այդ երիտասարդ տղան արդեն մարմնի կիսով չափը կամրջից այն կողմ է գտնվում: Տղաները կարողացել են նրան բռնել և բերել կամրջի մայթեզր:

Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տղաներին հայտնել է, որ 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ունի և չի կարողանում մարել այն և այլ ելք չունենալով, որոշել էր ինքնասպան լինել:

 

Մանրամասներն այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին