▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա կինը քթի վիրահատության ժամանակ մահացել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս-ն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

***

Panorama.am-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասաց, կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։

«Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։ Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։ Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոնի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,-ասաց Ա. Ղարիբյանը։

ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ։ Ղարիբյանի խոսքով, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։

«Ինքը եկել է, պրոտոկոլով բոլոր հետազոտություններն անցել է։ Վիրահատության վերջում հիվանդությունը դրսևորվել է։ Անհրաժեշտ դեղորայք, պրոցեդուրաներն արվել են, բայց ցավոք սրտի, նա մահացավ։ Այս հիվանդության ժամանակ մահվան ելքը 80 տոկոս է»,-ասաց ԲԿ փոխտնօրենը՝ ավելացնելով, որ այս պահին դեպքի վերաբերյալ տեղեկանք են պատրաստում առողջապահության նախարարություն ներկայացնելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին