▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36-ամյա բլոգերը Jeep-ով վթարի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan․com-ը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ,  որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Կայքի տեղեկություններով՝  վիրավոր Ա. Հակոբյանը բլոգեր է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին