▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

48 ժամ սպասենք, կգործենք ըստ օրենքի.Սասուն Խաչատրյանը՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք առաջադրելու մասին

Կգործենք ըստ օրենքի. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու են, թե ոչ։ Դիտարկմանը, որ Կոստանյանն ասել է՝ կվերադառնա, երբ դասերն ավարտի, Սասուն Խաչատրյանն ասաց. «Անձը մեղադրյալ է ներգրավվում այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»։ Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվու՞մ է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ, Սասուն Խաչատրյանն ասաց՝ այո։

Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի հայտարարությանն այն մասին, որ այս գործում արհեստականություն կա. «Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից Երևան հասնել։ Ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է »,-հավելեց ՀՔԾ պետը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին