▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

49–ամյա տղամարդը կասկածվում է երիտասարդ աղջկա և մանկահասակ երեխայի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Կոստոյան փողոցի 5 տան հանրակացարանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Սարգսյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ: 

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սարգսյանը, ով նախկինում եղել է դատապարտված՝ դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ալվարդ Հ. –ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել Ալվարդին, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը և ցանկացել Ալվարդի կամիքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: 

Պարզվել է նաև, որ ճիվաղը փորձել է նաև անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին