«Ինտերը» հայկական շախով-շուխով նոր տեսանյութն է ներկայացրել՝ Մխիթարյանի մասնակցությամբ
Հավելենք, որ Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում նաև ժամանցային տեսանյութ է հրապարակել՝ թիմի հայ կիսապաշտպանի մասնակցությամբ։
Հրապարակված տեսանյութում ֆուտբոլիստը մասնակցում է «Guess the midfielder: Mkhi edition» (Գուշակիր կիսապաշտպանին) խաղին։ Հուշումների օգնությամբ Մխիթարյանը փորձում է գուշակել միլանյան ակումբի նախկին հայտնի կիսապաշտպաններին։
Հիշեցնենք, որ օրերս «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Մխիթարյանը հաստատել էր, որ ևս մեկ մրցաշրջան կշարունակի պաշտպանել «ներաձուրիների» գույները, որից հետո միայն պարզ կդառնան նրա կարիերայի հետագա ընթացքը։


