▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հատ երազ գնել, վրան Միկի Մաուսի նկար փակցնե՞լ ու ասել՝ շրջիկ առևտրո՞վ ենք զբաղվում. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած  «Առևտրի և ծառայությունների  մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով սահմանվում է, որ  Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:
Անդրադառնալով նախագծին, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես,  ընդգծել է.
«Շատ կարևոր է, թե մենք ինչ ձևի Երևան ենք ուզում տեսնել ապագայում։ Հասկանալի է, որ փոքր տնտեսվարողներ են, բայց Հանրապետության հրապարակում  5 հատ երազ գնել, վրան Միկի Մաուսի նկար փակցնել ու գալ, ասել, որ շրջիկ  առևտրով ենք զբաղվում, մենք այս առումով պետք է նախախաձեռնություններ ունենանք։ Ես պատրաստվում եմ նախաձեռնություններ ներկայացնել, որովհետև  վերևից որ Երևան քաղաքը նայում ես, մեր հիասքանչ քաղաքը դարձել է չգիտեմ  ինչ, վերածվել է շուկայի, ով որ շենքի գլխին ինչ ուզեցել է, սարքել է։ Մինչդեռ կա նորմեր, թե ինչ տեսք պետք է ունենա քաղաք»։

 Մանրամասն՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին