▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Բնակիչները ձայներ են լսել, ասացին, որ երեխա կա գետնին դրած։ Անմիջապես գնացել եմ: Սկզբից մտածում էի՝ շան ձագ կարող ա լինի, ուզում էի ոտքով խփել, փառք Աստծո, չխփեցի, բացեցի՝ տեսնեմ երեխա է»,- 24TV-ի եթերում պատմել է Երևանի Հալաբյան փողոցում նորածնին գտած քաղաքացին։ «Նորածինն ադյալի մեջ փաթաթած էր, դրած՝ խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել շտապ օգնություն։ Սառած էր, լացում էր»,- մանրամասնել է քաղաքացին։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է երեխայի մոր ինքնությունը։

Նշենք, որ երեխան երեկվա ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել։ Վիճակն այսօր լավ է։

***

«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին հայտնել է ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ խոսելով երեկ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակի մասին։ «Երեկ երեկոյան ահազանգ էր ստացվել, որ ընդունարանում՝ շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ, նորածին է ընդունվել։ Բժշկուհին զննել էր երեխային, գնահատել վիճակը ծանր։ Հիմա երեխայի մարմնի ջերմաստիճանը նորմալ է, շնչառական անբավարարություն ունի, որի հետ կապված հատուկ ապարատի տակ է»,- նշել է բժիշկը։ «Երեխան բուժհիմնարկում չի ծնվել, կլինիկա ընդունվելիս՝ պորտալարը կապված է եղել, բայց կտրված չի եղել»,- ասել է Ջերջերյանը՝ հավելելով, որ սոցիալական ծառայությունից այցելել են փոքրիկին. բուժումն ավարտելուց հետո նրան կտանեն մանկատուն։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին