▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ե՞րբ են բանկերն անցնելու բնականոն աշխատանքի

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա . Արայիկ Հարությունյանի ասուլիսը

«Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը. . .

Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Արցախի նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը․ ապրիլի 14-ին լինելու է երկրորդ. . .

Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին. Թեհմինա Վարդանյան

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Լուծե՛ք այս խնդիրը, ամոթ է. Դավիթ Սանասարյանը՝ ոստիկանապետին

Հաստատված դեպքերը՝ 571

ՀՀ նախագահը ստորագրել է կոնտակտավորերին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

Որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների․ քաղաքապետարան

Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները

«Այսքան զգուշացումներից հետո դեռ գտնվում են մարդիկ, որոնք մերսման սրահներ են աշխատեցնում»

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը

Դուք գները հսկեք, մարդկանց թոքերը լսեք`հեռախոսների փոխարեն․ Մարուքյանն՝ իշխանություններին

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Տիգրան Ավինյանն ԱԺ-ում ծափերի արժանացավ

Խելագարվելու բան՝ասում են «Авиарежим»-ի վրա դրեք, չի երևալու․․․դրեք, գնացեք հարսանիք, ինչ ասեմ․․.

Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Դուք կարծում եք՝ մենք տխմա՞ր ենք. Հայկ Կոնջորյան

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար․․․Մարիամ Փաշինյանի գրառումը

Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը․ ԱԺ պատգամավոր

Ենթադրենք՝ կառավարությունում, ԱԺ-ում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբեն Ռուբինյան 

Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք․ Արայիկ Հարությունյան

Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի

Մի խոսքով. գնալով խրվում ենք. Հրանտ Բագրատյան

Արցախ․ տեղամասերում հաշվում են քվեաթերթիկները , ներկայացնում քվեարկության արդյունքները

6 ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

Քննարկվել են նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

ՀՀ ոստիկանությունը փակել է «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար շորթող մի քանի օգտատերերի էջեր

Ճիշտ չի՞ լինի՝ մահացած անձինք, որ կասկածվում են, դիահերձենք դրանց. պատգամավորի հարցը փոխնախարարին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը հավելյալ օգնություն կտրամադրի

Ուշ երեկոյան կրկին արտահերթ․ Միրզոյանը հրավիրեց նաև Երևանից հեռացած ընդդիմադիրներին

Էդմոնն ինձ չի հետաքրքրում էդքան, սա արհամարհանք է ամբողջ հայությանն, ո՞ւր են պատգամավորները

Ֆեյսբուքում գոռալ, ճչալը Ձեզ չի օգնելու այս հարցում. իմքայլականը` Մարուքյանին

ԱԺ արտահերթ նիստում Հովիկ Աղազարյանն առաջարկեց անվճար սննդի կետեր բացել

Քաղաքական մեծամասնությունը,Աժ ղեկավարությունը խախտում են պառլամենտարիզմի բոլոր կանոնները. Մարուքյան

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի. վիճակագրություն

Պիտի պատրաստ լինենք զրկանքների․Պարետն՝ այս ժամանակահատվածում պարգևավճարներից հրաժարվելու մասին

Ամենաահավորը, որ չկարողացանք նույնիսկ այցելել.Նազենի Հովհաննիսյան

Տեսակապով զրույց Գերմանիայի դեսպանի հետ

90 անձ թոքաբորբ ունի, նրանցից 30-ի վիճակը ծանր է․ Նիկոլ Փաշինյան

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Փաշինյանն ուղիղ եթերում էր

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշում այս պահին չկա, պարետի որոշումը պատահաբար է. . .

Դիմակներն ու ձեռնոցները ճանապարհին նետելը հանգեցնում է վարակի տարածմանը. նախարարություն

Ոստիկանության տվյալները՝ պարետի որոշումը խախտողների մասին

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա

 

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սա Մշակույթի նախարարության և Unity Production-ի համատեղ նախագիծն է, իսկ հեղինակներից մեկն էլ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն է, ում խոսքով, նախապես պլանավորված համերգ էր և հուսով էին, որ Ազնավուրը պետք է ներկա լիներ, ինչպես դա եղել էր 2017-ին, երբ  հայ երգիչ-երգչուհիները ելույթ էին ունենում  նաև դահլիճում գտնվող Ազնավուրի համար:

Նոր համերգային ծրագրում նախատեսվում է  Իվետա Մուկուչյանի, Սոնա Ռուբենյանի, Մաշա Մնջոյանի, Գոռ Սուջյանի, Էրիկի և այլոց ելույթները:  Ըստ կազմակերպիչների՝ հյուրեր կլինեն նաև արտերկրից, սակայն նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։

Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։

Ազնավուրի երգերը կհնչեն նաև հայերեն թարգմանությամբ: Թարգմանության հեղինակը Պերճ Թուրաբյանն է:

 

 

 

«Ազնավուրի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հասկանում խոսքերը, բայց խենթանում է իր երգերի համար, օրինակ, մայրս։ Մենք մի քանի երգ կներկայացնենք նաև հայերեն։ Իր երգերի շատ թարգմանություններ կան, սակայն մի քանիսը նաև երգեցիկ են։ Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է Ազնավուրը հայերեն։ Վստահ եմ, չենք հիասթափեցնի»,-նշեց Հայկ Պետրոսյանը:

Համերգի ժամանակ ոչ միայն կկատարեն Ազնավուրի երգերը, այլև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ «Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա օրինակ էր՝ այս կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու։ Չնայած այն շատ տխրությանը, որ կա իմ ու բոլորիս մեջ, այդ օրը մենք պետք է իրեն հիշենք երախտագիտությամբ և ժպիտով։ Վստահ եմ, հանդիսատեսին շատ հուզական, բայց և ուրախ համերգ է սպասվում, ինչպիսին Ազնավուրն էր»,– ընդգծեց երգիչ–դերասանը։

Կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանն էլ  նկատեց, որ մանրակրկիտ աշխատել են ամեն մանրուքի վրա։ Նա նաև ասաց, որ հասանելի գնային քաղաքականություն են մշակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել միջոցառմանը։ Տոմսերի գնային սանդղակը կազմակերպիչների խոսքով ցածր է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին