▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

50 երկիր այսօր փորձում է ջնջել Ռուսաստանն աշխարհի երեսից. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը National Defense ամսագրի համար հոդվածում ասել է, որ այսօր Հիսուն երկիր փորձում է «ջնջել Ռուսաստանն աշխարհի երեսից»։

Նրա խոսքով՝ դրանք «ուկրաինացի և եվրոպացի նեոֆաշիստներն են, ԱՄՆ-ն, մյուս անգլո-սաքսոններն ու նրանց վասալները»։

Քաղաքական գործիչն ասել է, որ այս պետություններն իրենց առջև նպատակ են դրել «խեղդել» և «ջնջել երկրի երեսից» Ռուսաստանի Դաշնությունը։ Մեդվեդևն ընդգծել է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի. Ռուսաստանն ավելի ուժեղ է, և դա այժմ ակնհայտ է։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ աշխարհի բնակչության միայն 15%-ն է պատկանում արևմտյան աշխարհին, նա «հարուստ է, բայց փոքրամասնություն»։

Մեդվեդևը հավելել է, որ 2022 թվականը վերջապես համախմբեց Ռուսաստանի քաղաքացիներին «ընդհանուր թշնամու դեմ պայքարում» և ազատեց նրանց արևմտյան երկրներում ժողովրդավարության մասին պատրանքներից, «որոնց կեղծավորությունն ու մոլեգնած ռուսաֆոբիան դուրս էին եկել բոլոր պատկերացնելի սահմաններից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին