▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

550 հազար դոլար կաշառք՝ Երվանդ Զախարյանին

Ազգային ժողովի նախաձեռնությամբ սկսված «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում ` «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, սկսելով իր ելույթը՝ նա ասաց, որ 15 տարի է սպասել ներկայացնելու այն խայտառակությունը, որ նախկին իշխանությունների օրոք իրականացվում էր Երեւանում եւ որի միջով անցել է նաեւ ինքը՝ որպես այդ տարածքների բնակիչ:

Վերջինս այն մարդկանցից է, որ 2000-ականների սկզբում Հյուսիսային պողոտայի բնակելի տները որպես հանրային գերակա շահ օտարելու պրոցեսի ընթացքում կորցրել է սեփական տունը: 

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը, մասնավորապես,  խոսել է այն մասին, որ 2004 թվականին պետական կարիքի անվան տակ առանց մրցույթի Երեւան քաղաքի գլխավոր պողոտայում իրականացվում էին քաղաքաշինական ծրագրեր, եւ ներդրումային ծրագրերը իրականացնում էին այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջնորդած կազմակերպությունները:

«Երվանդ Զախարյանն էր որոշում՝ այս տարածքը տա՞լ սրան, թե՞ ոչ: Եվ կառավարության որոշման մեջ, որ եղել է 2004 թվականին, նշած են մի քանի կազմակերպություններ, որոնցից մեկը «Ավանդ տուր» տուրիստական կազմակերպությունն էր: Հետագայում Երվանդ Զախարյանը իր իսկ որոշմամբ կառավարության որոշման մեջ անում է փոփոխություն եւ «Ավանդ տուրի» փոխարեն նշում է՝ կարդալ «Վիզկոնտ» ՍՊԸ: «Վիզկոնտ ՍՊԸ-ը հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում օֆիցիալ հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որ նա հայտնվի այդ ցուցակում: Ի՞նչ եղավ այդ 550 հազար դոլար կաշառք վերցնելու հետագա պատմությունը: Յուրի Վարդանյանի գործով (ՄԻԵԴ վճռով-խմբ.) Հայաստանի Հանրապետությունը 1 մլն 608 հազար եվրո փող պետք է վճարի բյուջեից` այսինքն մեր բոլորի գրպանից: Դա այն տարածքն է, որը կաշառքով Երվանդ Զախարյանը տվեց «Վիզկոնտ» ՍՊԸ-ին: Հետեւությունները դուք արեք»,- իր խոսքում նշել է Բաղդասարյանը:

Իսկ որ Անդերսոնը կաշառք է տվել Զախարյանին՝ Բաղդասարյանը դրանում 200 տոկոսով վստահ է:

«Անդերսենն  իր նամակում  գրում է քաղաքացուն, որ այդ տարածքը նրան տրվել է, բայց ինքը չգիտի ինչի համար է տրվել: Բայց ինքը դա վերցրել է»,- նկատել է ՀԿ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին