▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդների համա՞ր. ԱՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել:

Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել:

Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:

Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին