▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

71-րդ դպրոցում աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին.«Ժողուվուրդ»

Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ: Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին: Գրում է «Ժողուվուրդ» թերթը:

Երեկ թերթի  խմբագրություն է ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ըստ նրա՝ աշակերտներից մեկը դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքին: 

«Ժողովուրդի» թղթակիցը այցելել է թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանին, որի  աշխատասենյակում,  հավաքված են եղել 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում աշակերտներից Միքայել Բեջանյանի հայրը՝ Սերոբ Բեջանյանը, պատմել է, որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա չկոտրվա՞ք, մեկ է՝  ղզիկ ես, և նման այլ բաներ: Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել: Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները: Օրերս էլ դասարանի աշակերտներից Ավետիքի հետ կռիվ էր արել, տվել Ավետիքի քիթը կոտրել է, երեխային վիրահատել են, և դեռ երկու տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»:

Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին