▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

79 նոր դեպք, 1 մահ․ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը՝ այսօր

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 3392 են։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

Նոր դեպքեր՝ 79

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3392

Առողջացածներ - 1359

Փաստացի բուժվողներ -1970

Ընդհանուր թեստեր - 32561

Մահվան ելքեր - 46

Մահվան ելքեր այլ պատճառով –17

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին