Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։ «Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն: Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ»,-ասվում է հաղորդագրությունում: Նշենք, որ Նարա Շլեպչյանը 88 տարեկան է: Ծնվել է 1935-ի փետրվարի 23-ին: |
88-ամյա Նարա Շլեպչյանը նոր պաշտոն է ստացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet