▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է. այլևս կարիք չկա մուտքագրել հոր ու երեխաների տվյալները. Նաիրի Սարգսյան

ՀՀ քաղաքացիների սոցիալական աջակցության 9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է։ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։

«Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։ Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»,-նշել է Նաիրի Սարգսյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին