▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

96-ամյա Սերյոժան դուրս է գրվել հիվանդանոցից․ նա վարակված է եղել նոր կորոնավիրուսով

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի PR մենեջեր Ծովինար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: Սերյոժա Ստեփանյանը վարակվել էր կոնտակտավորից: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»:

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին