▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն չգիտի՝ պատժե՞լ Փաշինյանին՝ կիրանցեցիների սեփականությունը Ադրբեջանին հանձնելու համար

«Փաստինֆո»-ն գրում է, որ շուրջ երկու ամիս առաջ՝ հունիսի 7-ին, գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ կա նախաձեռնված՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ, եթե այո, ապա՝ երբ է հարուցվել, ինչ հատկանիշներով, քանի նման կեղծ վկայական է տրվել, քանի անձ ունի տուժողի, ինչպես նաև՝ մեղադրյալի կարգավիճակ։

«Ակնկալում էինք, որ գուցե նման կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր են բացահայտվել, որ երկրի արդարադատության նախարարությունը պաշտոնապես նման հայտարարությամբ է հանդես եկել, սակայն պարզվել էր, որ նման քրեական վարույթ չկա։

Հունիսի 19-ին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե հարցմամբ նշված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Ասել է թե՝ առնվազն հայտարարությունն անելու պահին Գրիգոր Մինասյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ հիմք, փաստ չի ունեցել։

Շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կրկին դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ է պարզվել ԱԱԾ-ում, պարզվեց՝ կա՛մ ԱԱԾ-ն առանձնահատուկ ջանասիրություն չեն ցուցաբերում՝ դատախազության հանձնարարականը կատարելու համար, կա՛մ չգիտեն հաղորդումների հետ ինչպես վարվել, քանզի արդարադատության նախարարությունը պաշտոնապես տարածել է կեղծ տեղեկություն, այսինքն՝ թույլ է տվել պաշտոնեական կեղծիք, հետեւապես արձանագրելով, որ ստուգումների արդյունքում Կիրանցի բնակիչներին կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր չեն հայտնաբերվել, ոչ միայն արդարադատության նախարարի պատասխանատվության հարցն է առաջանում, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ սուվերեն տարածքի մաս կազմող՝ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով տարածքները Ադրբեջանին նվիրաբերելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ, ինչպես նաև՝ կրկնել են ավելի վաղ տրված պատասխանը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով» ,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին