ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը և այնտեղ գործողություններ են իրականացնում:
ԲՀԿ-ական պատգամավորները Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ են և ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել են այս մասին. «ԱԱԾ-ն մի քանի տասնյակ ներկայացուցիչներով հիմա խուզարկություն է իրականացնում պարոն Ծառուկյանի տանը, ինչ-որ ծիծաղելի քրեական գործի շրջանակներում՝ 2017 թվականին ԲՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով Վազգեն Պողոսյան թեկնածու է առաջադրված եղել ու նրա հետ կապված ինչ-որ պատմություն է»:
Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացվում մի քանի քրեական գործերով․ մանրամասներ