ԱԱԾ-ն այսօր առավոտից մի քանի քրեական գործերով խուզարկություններ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց տներում։
Asekose.am-ին հասած տեղեկություններով՝ քրեական գործերը տարբեր դրվագներով են, փաստական բազան էլ այնքան համոզիչ է, որ չնայած քաղաքականացնելու հնարավոր փորձերին, իրավապահները գործի են անցել։
Կան փաստաթղթեր, որոնք վկայում են Ծառուկյանի և նրա շրջապատի կողմից տարիներ շարունակ ապօրինություններ կատարելու մասին։
Ըստ մեր աղբյուրի՝ գործերից մեկով էլ պարզվել է, որ «բարեգործ» Ծառուկյանը տարիներ առաջ փոխել է իր առանձնատների հողի նպատակային նշանակությունը, որպեսզի ավելի քիչ գույքահարկ մուծի։