ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի, 1 հոգու էլ ձեռնաշղթայված վիճակով տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մաքսակետից տեղափոխվածը մաքսայինի բարձրաստիճան աշխատակից է։


