▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ կավարտի կարիերան Մեսսին

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է հարցին, թե երբ է թիմի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ծրագրում ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։

«Քանի դեռ ինքը ցանկանում է, կլինի լավագույնը։ 50 տարեկանում՝ ոչ, իհարկե, բայց քանի դեռ ցանկանում է, կլինի լավագույնը։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին էր նա 23-24 տարեկանում՝ «Բարսելոնայում»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին։ Կարծում եմ՝ նա կլինի լավագույնը, քանի դեռ ցանկություն ունի»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն, հաղորդում է armsport.am-ը։

Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում վեցերորդ աշխարհի առաջնությանն է մասնակցում։ Ընթացիկ մրցաշարում նա 8 գոլով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը լավագույն ռմբարկուների մրցավազքում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով միայն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։

Բացի այդ, Մեսսին  նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով՝ հասցնելով դրանք 21-ի։

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին